Հրատապ թեմա Աշխարհում
Համացանցը և դրա հետևանքները

Այսօր մարդկանց մեծ մասն առանց սոցիալական ցանցերի չի պատկերացնում իր առօրյան: Սակայն շատերը չեն էլ գիտակցում, որ վիրտուալ երկարատև շփումը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ:
Համացանցի և համակարգչի օգտագործման բացասական կողմերն ավելի գրագետ պատկերացնելու և հասկանալու համար դիմեցինք կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի օգնությանը, ըստ որի` ներկա ժամանակաշրջանում համակարգիչը և համացանցը դարձել են մարդու կյանքի անբաժան մասը: «Նույնիսկ դպրոցական վաղ տարիքից երեխաները սկսում են իրենց որոշ խնդիրներ լուծել համակարգչի և համացանցի միջոցով: Լցնելով մեր կյանքի որոշ հատված` համակարգիչն ու համացանցը սկսեցին փոխարինել և բավարարել մեր հոգեբանական պահանջները: Բացի դրական բաղկացուցիչներից, համացանցը մարդու համար ստեղծեց մի շարք խնդիրներ, որոնք այժմ դարձել են մեր առօրյայի բաղկացուցիչ մասը», – ասում է կլինիկական հոգեբանը: Նա հավաստում է, որ Արևմուտքում համացանցի միջոցով կատարվող շփումից ունեցած կախվածությունն արդեն ընկալվում է որպես լուրջ խնդիր և դարձել է հոգեբանների ու հոգեթերապևտների կարևոր հետազոտությունների առարկա: Հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են համացանցային կախվածությունը (Internet addiction), կապի մեջ լինելու կախվածությունը (on-line addiction), ցանցային կախվածությունը (Net addiction), կիբեռկախվածությունը, կիբեռսոցիալականացումը և այլն:
Գիտակցելով գլոբալացման գործընթացի երբեմնի դրական հետևանքները` չենք կարող չնկատել նաև աշխարհով մեկ դրա սփռած «ավերակների» փաստը, որն ընդգրկում է նաև մեր հայրենիքը: «Հայաստանում դեռևս այնքան էլ լուրջ չեն վերաբերվում համակարգչային շփման վտանգներին, սակայն արդեն մի ամբողջ սերունդ է մեծանում` կախվածություն ձեռք բերելով համակարգչից և համացանցից: Կարծում եմ` շուտով այդ խնդիրը Հայաստանում ևս կդառնա առօրեական, ինչը կապված է ոչ թե խնդրի բացակայության, այլ դրա գիտակցման հետ»,- նշում է մասնագետը` ավելացնելով, որ այնուամենայնիվ համակարգչային շփումն ունի նաև դրական կողմեր, օրինակ` ինֆորմացիայի հասանելիությունն ու թափանցիկությունը, հեռավորությունների կրճատումը և այլն: «Հաճախ, տարվելով վիրտուալ աշխարհով, աչքաթող ենք անում իրական աշխարհում ունեցած մեր պարտականություններն ու թերանում իրական կյանքում: Վիրտուալ աշխարհը մեզ օգնում է թաքցնելու մեր բազմաթիվ և բազմապիսի բարդույթները: Այն մեզ հնարավորություն է տալիս մնալու անանուն, հանդես գալու մի այլ անձի անունից, թաքցնելու մեր իրական կերպարը և բազում այլ գրավիչ կողմեր ունի, որոնցով գերվելով`հաճախ չենք էլ նկատում, թե ինչպես ենք հետզհետե հեռանում իրական աշխարհից` ավելի ու ավելի ընկղմվելով վիրտուալ աշխարհի ոչ իրական պատկերների մեջ»:
Փորձեցինք հետաքրքրվել, թե կա՞ն արդյոք համակարգչից օգտվելու ժամանակահատվածին առնչվող հստակ կանոններ: Պարզվեց, որ 5-7 տարեկան երեխաների համար համակարգչից օգտվելու ժամանակահատվածը պետք է կազմի օրական կես ժամ, 7-12 տարեկանների համար՝ օրական մեկ ժամից ոչ ավելի, իսկ 12-16 տարեկան պատանիները կարող են համակարգչի առջև անցկացնել օրական մոտ 2 ժամ: «Մեծահասակների համար որոշակի սահմանափակող նորմեր չկան, քանի որ կան այնպիսի մասնագիտություններ, որոնք ստիպում են մարդուն համակարգչի առջև անցկացնել օրական 7 ժամից ավելի: Այդ դեպքերում ժամային սահմանափակումներ դնելը նպատակահարմար չէ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով աշխատանքային այդօրինակ բնույթը, մարդը պետք է ինքնագիտակցաբար օրվա մնացած մասն անցկացնի իրական աշխարհում` այն չխառնելով և չմիացնելով վիրտուալ աշխարհին: Միայն վիրտուալ աշխարհի կեղծ գրավչության և իրական աշխարհի դեմ նրա ունեցած թերությունների լիակատար գիտակցումն ու ըմբռնումն է հանգեցնում այդ երկու աշխարհների ներդաշնակ զուգակցմանը», – վստահեցնում է Մ. Մադաթյանը:
Այն հարցին, թե արդյոք ունեցե՞լ է համացանցից «վնասված» հիվանդներ, բժիշկը պատասխանեց, որ կյանքում համացանցային կախվածություն ունեցող մարդկանց շատ է հանդիպել և հիմնականում` երիտասարդների: Սակայն ո՛չ նրանք, ո՛չ էլ նրանց մտերիմները խորությամբ չեն գիտակցում այդ խնդրի լրջությունը: «Երևի այդ պատճառով էլ երբեք նման այցելու չեմ ունեցել: Այսօր ամբողջ աշխարհում ակտիվ զբաղվում են այդ խնդրի լուծմամբ, և Հայաստանն այդ հարցում ոչնչով չի զիջում: Կարծում եմ` ավելի լավ ընկալելով և գիտակցելով համացանցային կախվածության խնդրի բարդությունը, կմշակվեն որոշ կանոններ, որոնք կպաշտպանեն մարդկանց համակարգչի և համացանցի բացասական ազդեցություններից», – հավելում է մասնագետը` ընդգծելով, որ համակարգչի և համացանցի օգտագործումը դեռ անկանոն ու ինքնաբուխ հիմքերի վրա է:
Համացանցում «ապրելը» հաճախ նույնիսկ լայնորեն խրախուսվում է զանգվածային լրատվական միջոցների կողմից: Սակայն մասնագետը համոզված է, որ շուտով կսկսեն լայնորեն քարոզվել համակարգչի և համացանցի դերի ճիշտ ընկալման և օգտագործման սկզբունքները, քանի որ մեր հասարակությունը սկսել է հատուկ ուշադրություն դարձնել առողջ ապրելակերպին և շատ կարճ ժամանակում ավելի իրատեսորեն կանդրադառնա նաև այդ բնագավառին: «Վերջապես, պետք է հասկանալ, որ հացի դանակով նույնպես հնարավոր է մարդ սպանել, սակայն մենք բոլորս էլ օգտագործում ենք այդ անհրաժեշտ խոհանոցային պարագան, իհարկե, ոչ այդ նպատակով: Պարզապես հարկավոր է իմանալ, որ ամեն ինչ իր տեղում և չափի մեջ է գեղեցիկ»,- հստակեցնում է Մ. Մադաթյանը և բացատրում, որ խնդիրը ոչ թե առարկան` համակարգիչը, համացանցը կամ հացի դանակն է, այլ մեր կողմից դրա ընկալման և օգտագործման որակները:
Եվ վերջում, ի պատասխան մեր այն հարցին, թե ինչ հետևանքների կհանգեցնի համակարգչի ու համացանցի այդպիսի քաոսային օգտագործումը մոտ կամ հեռավոր ապագայում, հոգեբանը խորհուրդ տվեց գուշակություններով չզբաղվել և վայելել իրական կյանքը` իր բոլոր արտահայտություններով:

Կարդացեք նաև

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...


Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...


Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...


2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...


Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...


1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...


Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...


Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...


Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...


Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...


Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...


Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...


Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն